12,5 մլն դոլար. Bugatti-ն ներկայացրել է նոր թանկարժեք մեքենա

Պատճառն այն է, որ մեքենայի գնման հարկերն ավելացնելու դեպքում դրա ընդհանուր գինը հասնում է 18,68 մլն դոլարի
Bugatti

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը ներկայացրել է մեկ օրինակով ստեղծված Bugatti La Voiture Noire հիպերքարը, որը, ըստ արտադրողի, աշխարհում ամենաթանկ նոր մեքենան է:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, տպավորիչ նորույթի գինը 12,5 մլն դոլար է:

Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի տարի առաջ բրիտանական Rolls-Royce-ը ներկայացրել էր 13 մլն դոլարանոց Sweptail մոդելը, և արդյունքում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես կարող է կես միլիոն դոլարով ավելի մատչելի Bugatti La Voiture Noire-ն ամենաթանկը համարվել: Պատճառն այն է, որ մեքենայի գնման հարկերն ավելացնելու դեպքում դրա ընդհանուր գինը հասնում է 18,68 մլն դոլարի:

La Voiture Noire-ը պատրաստված է ածխածնային մանրաթելից ու համալրված է 8լ աշխատանքային ծավալով, 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով:

Մեքենայի անվանումը թարգմանաբար նշանակում է «սև մեքենա»:

Թե ում պատվերով է պատրաստվել մեքենան, հայտնի չէ, սակայն շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ պատվիրատուն Ֆերդինանդ Պորշեի թոռն է:

 

bugatti-la-voiture-noire (6)

bugatti-la-voiture-noire (5)

bugatti-la-voiture-noire (3)

bugatti-la-voiture-noire (4)

bugatti-la-voiture-noire (7)

bugatti-la-voiture-noire (8)