Քլոե Քարդաշյանն արտասվում եւ բղավում է ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանում

Հանրային մարդ լինելը երբեմն իսկապես սարսափելի է

Համացանցում հայտնվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանի թրեյլերը։ Ըստ անանոսի՝ նոր եթերաշրջանի աստղը կլինի Քլոե Քարդաշյանը, ով անձնական դրամա է վերապրում ընկերոջ՝ Տրիստան Թոմփսոնի դավաճանության պատճառով։  

Տեսանյութում պատկերված է՝ ինչպես է Քլոե Քարդաշյանն արձագանքում 28-ամյա բասկետբոլիստի դավաճանությանը։ Նա լաց է լինում, բղավում, Տրիստանին խաբեբա անվանում եւ խոսում այն մասին՝ որքան դժվար է իր համար ապրել տեսախցիկների նշանառության տակ։

Հիշեցնենք՝ մարզիկը ռեալիթի-շոուի աստղին դավաճանել է Ջորդին Վուդսի՝ նրա քրոջ լավագույն ընկերուհու հետ։ Այդ իրադարձությունը լուրջ հարված է եղել Քլոեի համար։ Նա բաժանվել է սիրելիից եւ այժմ դաստիարակում է իրենց 1-ամյա դստերը՝ Թրուին։

«Հանրային մարդ լինելը երբեմն իսկապես սարսափելի է։ Դա պարզապես հեռուստաշոու չէ։ Դա իմ կյանքն է։ Թրիստանը կարող է սիրել ինձ, սակայն նա ինձ առհասարակ չի հարգում։ Հույս ունեմ, որ թունելի վերջում ի վերջո լույս կլինի, սակայն հիմա ես ոչինչ չեմ տեսնում»,- արցունքներն աչքերին՝ խոստովանել է Քարդաշյանը։