Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն

Ջուլֆալակյանը` Միհրան Հարությունյանի՝ հավաքականին միանալու մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պետք է ապացուցի, որ գործող մարզիկ է՝ նորից թիմ հրավիրվելու համար: «Աշխարհում չկա ոչ մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարերի: Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն նրա համար: Մարզիկը պետք է լինի հավաքական թիմի հավաքներին, մասնակցի միջազգային մրցաշարերի և ապացուցի, որ գործող մարզիկ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Օրեր առաջ Միհրան Հարությունյանը ԶԼՄ-երի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է վերադառնալ հավաքական թիմ և պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հարությունյանը այժմ հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է երկու հաղթական մենամարտ: