Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ պետք է դառնա ֆինանսական համակարգը. վարչապետ

Նրանք պետք է ֆինանսավորեն այդ գործընթացները եւ վարկերը մատչելի դարձնեն

Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես բանկերը եւ նրանց մատչելի վարկերը:  Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցրեին:

Նրա խոսքով, իշխանություններն անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիրներ են դնում: «Նրանք պետք է ֆինանսավորեն այդ գործընթացները եւ վարկերը մատչելի դարձնեն», - բացատրեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ֆինանսավորման հաջորդ աղբյուրը արտաքին ռեսուրսներն են:

«Մենք ԵՄ-ում 13 նախագիծ ենք ներկայացրել, որոնց մի մասը կարելի է մեգանախագծեր համարել: Սակայն մեր միջազգային գործընկերները խելացի բաներ են  ասում: Նրանք նշում են, որ մենք պետք է ներդրումներ կատարենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն կգա եւ երկրում մի ծրագիր 100 տոկոսով կֆիանանսավորի: Օրինակ ենթակառուցվածքների կամ ջրամբարների կառուցման ծրագիրը», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է արտաքին ֆինանասկան միջոցների ներգրավվման արդյունքում պետական պարքտի ավելացման մտավախություններին, վարչապետը հավաստիացրեց, որ ստվերի դեմ ակտիվ պայքարի դեպքում պարտքի ավելացումը որեւէ սպառնալիք չի ներկայացնի:

Փաշինյանի խոսքով՝ ԱՄՀ մասնագետները կարծում են, որ Հայաստանում ստվերային տնտեասության չափը կազմում է 50-60 տոկոս:

«Եթե իշխանությունները պայքար մղեն ստվերի դեմ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն որոշակի աճ կգրանցի, եւ  երկրի պարտքը կնվազի ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմից», - եզրափակեց կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում արդեն ավարտվել է Կառավարության գործունեության մասին զեկույցի քննարկումը: