«Եվրատեսիլ 2019». 10 հետաքրքիր փաստ Սրբուկի մասին Wiwibloggs-ից

Հայաստանն արդեն երկու անգամ չի կարողացել հայտնվել եզրափակչում, այդ պատճառով հույս ունի վերադարձնել «Եվրատեսիլ»-ը

2018թ.-ի նոյեմբերին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի Սրբուկը։ Սակայն, ճակատագրի հեգնանքով, նրա երգը հրապարակվել է վերջին պահին։ Երգչուհին կկատարի հանդուգն եւ արտիստիկ կոմպոզիցիա՝ «Walking out», որն այս պահին խաղադրույքների գործակցով առաջին տասնյակում է։ Սրբուկն ընտրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից։ Ընդ որում, Հայաստանն արդեն երկու անգամ չի կարողացել հայտնվել եզրափակչում, այդ պատճառով հույս ունի վերադարձնել «Եվրատեսիլ»-ը։ Այս մասին գրում է Wiwiblogs-ը, որը ներկայացրել է 10 հետաքրքիր փաստ մրցույթի հայ մասնակցի մասին։

1. Սրբուկ ≠ Սթարբաքս

Երբ հայտարարվեց, որ Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայացնելու է Սրբուկը, որոշակի շփոթություն առաջացավ։ Պարզվեց, որ երգչուհու անունը հնչյունակազմությամբ նման է ամերիկյան սուրճի հայտնի ցանցի անվանը։ եթե ձեզանից ինչ-որ մեկը դեռեւս համոզված չէ, կարող ենք հաստատել, որ համընկնումը պատահական է։ Սրբուկի իսկական անունը Սրբուհի Սարգսյանն է։ Սակայն անհատական կարիերա սկսելու պահից երգչուհին գերադասել է իր անվան ավելի կարճ տարբերակը։

2. Աստղը Հայակական «X ֆակտոր» մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Ամբողջությամբ՝ style.news.am