Պորոշենկոն կոչ է արել ուկրաինացիներին Պուտինի առաջ ծնկի չգալ

Հիշե՛ք՝ Մոսկվան արցունքներին չի հավատում

Ուկրաինացիները չպետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ «արցունքն աչքերին» ծնկի գան ու ներողություն խնդրեն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «ПРЯМИЙ» հեռուստաալիքի եթերում: Նախագահի ելույթի տեսանյութը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում:

«Ուկրաինացիներին առաջարկում են ծնկի գալ, սողալ, լաց լինել ու Պուտինից ներողություն աղերսել: Հիշե՛ք՝ Մոսկվան արցունքներին չի հավատում»,- ասել է Պորոշենկոն:

Նա նաև հիշեցրել է «Ուկրաինական ապստամբ բանակ» ռազմական կազմակերպության օրհներգը, որում լաց չլինելու կոչեր են հնչում:

Պորոշենկոն այլընտրանք է առաջարկել. նրա խոսքով՝ ներկա պահին ՆԱՏՕ-ն ու Կիևը քննարկում են Ղրիմի վերադարձման մասին ծրագիրը: