Մանկական ատրակցիոնը լի է մահացու վտանգավոր մանրէներով

Մարդու մոտ, որը ձեռք է տալիս այդ գնդիկներին, կարող է բարձրանալ վարակների զարգացման վտանգը

Գնդիկներով չոր ավազանները այնքան էլ անվտանգ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Համաձայն Հյուսիսային Ջորջիայի համլասարանի գիտնականների հետազոտության՝ գնդիկներով ավազաններում կարող են ապրել վտանգավոր բակտերիաների տասնյակ տեսակներ, քանի որ դրանք շաբաթներով չեն վարակազերծվում։

Հայտնաբերված մանրէների թվում են այնպիսի վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսին են մենինգիտը եւ թոքաբորբը։ Խնդիրն այն է, որ նման մանկական ատրակցիոնների վարակազերծման նորմատիվներ պարզապես գոյություն չունեն։ Դա, իր հերթին, նպաստում է բակտերիաների բազմացմանը։

Բացի այդ, գնդիկավոր ավազանները հաճախ աղտոտված են փսխուքով, արտաթորանքով, մեզով, ինչը բակտերիաների տարածման լրացուցիչ գործոն է։

Ինչպես հայտնի է, գնդիկավոր ավազանները կիրառվում են աուտիզմով հիվանդ երեխաների սենսորային թերապիայի դեպքում։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 6 գնդիկային ավազան, որոնք գտնվել են հիվանդանոցների եւ ամբուլատորիաների մոտ։ Արդյունքում՝ գնդիկների պլաստիկե մակերեսին հայտնաբերվել է բակտերիաների 31 տեսակ, այդ թվում՝ 8 պաթոգեն բակտերիա (մակաբույծ)։

Ընդ որում՝ դրանց քանակությունը ցնցում է. մի գնդիկի վրա հայտնաբերվել է մի քանի հազար բակտերիալ բջիջ։ Սա վկայում է այն մասին, որ մարդու մոտ, որը ձեռք է տալիս այդ գնդիկներին, կարող է բարձրանալ վարակների զարգացման վտանգը, այդ թվում եւ մահացու վտանգավոր վարակների։ Այսպես, հայտնաբերված Enterococcus faecalis-ը կարող է առաջ բերել էնդոկարդիտ, սեպսիս, միզամուղ ուղիների վարակներ եւ մենինգիտ, իսկ Staphylococcus hominis-ը՝ արյան համակարգի վարակներ։

Վարակվելու հավանականությունը մեծանում է, եթե երեխան թույլ իմունային համակարգ ունի կամ մաշկը վնասված է։