Անջելինա Ջոլին լքում է կինեմատոգրաֆիան

Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացի ավարտից հետո Ջոլին պատրաստվում է «զրոյից կյանք սկսել»

Հանրահայտ դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին լքո՞ւմ է կինոաշխարհն ու գնո՞ւմ թոշակի։   Վաղուց են գնում խոսակցություններ այն մասին, որ աստղը  որոշել է լքել կինեմատոգրաֆիան։ Եվ ահա նոր հաստատում, որ Ջոլին որոշել է «վերսկսել կյանքը»։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, The Sherbrook Times –ը, հղում անելով դերասանուհու շրջապատին,  գրել է, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացի ավարտից հետո Ջոլին պատրաստվում է «զրոյից կյանք սկսել»։  Նրա մոտակա ծրագրերից է թատերական փուլը։ Չնայած ավելի վաղ խոսվում էր նաև Ջոլիի քաղաքական կարիերայի մասին։

Բայց և այնպես Ջոլին կինոյին դեռ հրաժեշտ չի տալիս. 2019 թվականի ամռանը նախատեսված է «Նրանք, ովքեր ցանկանում են իմ մահը» ֆիլմի նկարահանումները, իսկ 2020 թվականին կկայանա «Մալեֆիսենթ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան։