Վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել

Նոր մանրամասներ նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործից. «Ժողովուրդ»
յ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա:

Ավելին, հարցաքննվել է նաեւ Աբրահամ Մանուկյանի վարորդը, որն ընդամենը իրավապահներին ասել է, որ իր ղեկավարին տարել է ռեստորան եւ այլ բան չգիտի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: