Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես են իր երեխաները հայերեն խոսում

38-ամյա Սիմոնյանը պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ
մս

 

Russia Today բազմալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են իր երկու երեխաները հայերեն զրուցում: 

Ի դեպ, նրանք դա անում են դինոզավրերով խաղալու ժամանակ:

-Ինչո՞ւ ենք մենք վիճում:

-Գիտե՞ս, որ իմ հայրիկն ես:

-Չէ, չգիտեմ՝ ով է քո հայրիկը:

Այսպես ևս մի քանի վայրկյան շարունակվում է Սիմոնյանի և ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի երեխաների հայերեն զրույցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 38-ամյա Սիմոնյանը պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ: