Բալով և մասկարպոնե պանրով տորթ

Մատուցելուց առաջ մոտ 6 ժամ դնել սառնարանը
տորթ

Բաղադրիչներ

  1. Ձու – 3 հատ
  2. Ալյուր – 150 գ
  3. Շաքարավազ – 300 գ
  4. Սերուցք (33%) – 250 մլ
  5. Մասկարպոնե – 250 մլ
  6. Կաթնային շոկոլադ – 100 գ
  7. Բալի կոմպոտ – 1 բանկա

Պատրաստման եղանակը

  1. Հարել ձուն 150 գ շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
  2. Խմորը լցնել յուղապատ 26 սմ կաղապարի մեջ և թխել 20-25 րոպե 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում:
  3. Թխված շերտի (առանց կաղապարից հանելու) վրա լցնել կոմպոտի հյութը: Հետո վրան շարել կոմպոտի բալերը:
  4. Կրեմը պատրաստելու համար սերուցքը հարել մնացած շաքարավազի հետ: Ավելացնել մասկարպոնեն և զգուշությամբ խառնել:
  5. Մանր քերիչով անցկացնել շոկոլադը:
  6. Կրեմը լցնել բալի վրա, վրան շոկոլադ շաղ տալ, ծածկել և մատուցելուց առաջ մոտ 6 ժամ դնել սառնարանը: