Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը՝ նոր ֆոտոշարքում

Մենք իսկապես երջանիկ ենք

Ջենիֆեր Լոպեսը եւ նրա փեսացուն՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, մասնակցել են գովազդային ֆոտոշարքի. նրանք դարձել են Quay Australiа ապրանքանիշի պատվիրակները. ապրանքանիշն արտադրում է հագուստ եւ աքսեսուարներ։ Ջենիֆեր Լոսպեը լուսանկարները հրապարակել է իր Instagram-ում։ 

«Մենք իսկապես երջանիկ ենք։ Շնորհակալություն եմ հայտնում ճակատագրին այսօրվա համար։ Այն մեծ ուրախություն է բերում»,- գրել է նա։