«Լիվերպուլը» կվաճառի Կարիուսին

Ընթացիկ մրցաշրջանում Կարիուսը «Բեշիկթաշում» անցկացրել է 26 հանդիպում, բաց թողել 38 գոլ
Կարիուս

Անգլիական «Լիվերպուլն» ամռանը կվաճառի դարպասապահ Լորիս Կարիուսին, հաղորդում է Daily Star-ը։

25-ամյա գերմանացի ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշում»։

Կարիուսի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 9,5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կարիուսը «Բեշիկթաշում» անցկացրել է 26 հանդիպում, բաց թողել 38 գոլ։