Քաղաքացին փորձել է list.am-ով աղվես վաճառել

Կենդանին բաց է թողնվել վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին list.am կայքի միջոցով փորձել է աղվես վաճառել:

Ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանձնարարությամբ աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն։