Պատահար «Շանգրիլա» խաղատուն տանող ճանապարհին

Կատարվում է քննություն

Մարտի 19-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Պարզվել է, որ մարտի 18-ին Երևան-Սևան ճանապարհին՝ Արծվի» արձանից «Շանգրիլա» խաղատուն տանող ճանապարհին, քաղաքացին իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն։