Կոնչիտա Վուրսթի նոր կերպարն ու նոր տեսահոլովակը

Տեսահոլովակում նախկին կանացի կերպարից գրեթե ոչինչ չկա

Կոնչիտա Վուրսթ բեմական կեղծանվամբ հանդես եկող ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը՝ առավել հայտնի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Rise Like a Phoenix երգով տարած հաղթանակով, նոր տեսահոլովակում ներկայացել է բոլորովին նոր կերպարով։

Երգչի՝ Hit Me վերնագրով նոր տեսահոլովակը թողարկվել է մարտի 15-ին։ Տեսահոլովակում նախկին կանացի կերպարից գրեթե ոչինչ չկա․ Կոնչիտայի երկար մազերը փոխարինվել են կարճ, արծաթագույն մազերով և նույն գույնի մորուքով, իսկ երգի կատարողի անունը պարզապես Վուրսթ է։