Կանայք տգեղ տղամարդկանց ստիպում են ավելի շատ փող ծախսել. գիտնականներ

Կանայք զուգընկերոջ արտաքինը այնքան էլ չեն կարևորում
Live24.am-ը ներկայացնում է

ա

Արևմտյան Օրեգոնայի համալսարանի գիտնականները ավելի քան 590 կանանց շրջանում հարցումներ են արել՝ ցուցադրելով նրանց մի քանի տղամարդկանց լուսանկարներ և հարցնելով, թե նրանցից ում հետ կնախընտրեին ամուսնանալ՝ գրում է Daily Mail-ը:

Գիտնականները պարզել են, որ կանայք այն կարծիքին են, որ ոչ այնքան գրավիչ արտաքինով տղամարդիկ պետք է առաջարկություն անելիս ավելի մեծ չափի մատանի նվիրեն՝ որպես փոխհատուցում:

Հարցումները ցույց են տվել, որ իրենց ավելի հմայիչ համարող կանայք համարում են, որ տղամարդիկ ավելի թանկարժեք նվերներ պետք է գնեն և ավելի շատ ուշադիր լինեն իրենց հանդեպ: Ընդ որում, զուգընկերոջ արտաքինը այնքան էլ չեն կարևորել, եթե վերջինս պատրաստ լինի մի քանի տարվա իր աշխատավարձի չափով մատանի գնել: