Հրապարակվել է Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմի առաջին պաստառը

Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի առաջին պաշտոնական պաստառը՝ գերաստղեր Լեոնարդո դի Կապրիոյի և Բրեդ Փիթի մասնակցությամբ:

Պաստառի լուսանկարն իր ինստագրամյան էջում հրապարակել է Դի Կապրիոն՝ մակագրելով՝ «Հոլիվուդ, 1969թ.,#ՄիանգամՀոլիվուդում»:

Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Դի Կապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է:

Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին: 

Դրա ամերիկյան պրեմիերան կկայանա հուլիսի 26-ին:

բսգգառդբգսֆդ