Գազավորված ըմպելիք արտադրողները դադարեցրին բողոքի ակցիան

Նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սահակյանը և առաջարկեց վաղը տարբեր ընկերությունների հինգ ներկայացուցիչներ կառավարությունում հանդիպում ունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքներ արտադրողները, քիչ առաջ դադարեցրին բողքի ակցիան: 

Նշենք, որ նրանք պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:

Նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սահակյանը և առաջարկեց վաղը տարբեր ընկերությունների հինգ ներկայացուցիչներ կառավարությունում հանդիպում ունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: 

Կախված այդ հանդիպման արդյունքից՝ ըմպելիք արտադորղներն իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն:

«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ եթե վաղվա հանդիպմանը համաձայնություն ձեռք չբերվի, ապա իրենք հինգշաբթի` կառավարության նիստի օրը, ավելի մեծ թափով կշարունակեն բողոքի ակցիաները:

Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է, և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևան­­քով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով: