Փաշինյանը մասնակցում է «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված նորակառույց շենքի բացմանը

Բնակարանները տրվում են բացառապես «Գրանդ հոլդինգի» աշխատակիցներին, առանց որեւիցե տոկոսների, աշխատավարձերից տարեցտարի մարման պայմանով՝12 տարով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված նորակառույց շենքի բացմանը։

Շենքի նախագծի ղեկավար Վահագն Խալաթյանի փոխանցմամբ՝ շենքի բնակարանները նախատեսված են բացառապես «Գրանդ հոլդինգի» աշխատակիցների համար. «Շենքում առկա է թվով 104 բնակարան։ Բնակարանները տրվում են բացառապես «Գրանդ հոլդինգի» աշխատակիցներին, առանց որեւիցե տոկոսների, աշխատավարձերից տարեցտարի մարման պայմանով՝12 տարով»,–նշեց նա։