ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ավելի քան 400 մարդու ազատ արձակման վերաբերյալ

Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանում 400 քաղբանտարկյալի ազատ արձակումը, որը տեղի է ունցել Նովրուզի տոնակատարության առթիվ:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական հայտարարության մեջ: Համաներման արժանացած մարդկանց մեջ եղել են քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ և լրագրողներ:

«Այս քայլը ընկալվում է հավանությամբ», - ասվում է հայտարարության մեջ, որում ԵՄ-ն հույս է հայտնում, որ Ադրբեջանի միջազգային պարտավորվածությունների համաձայն՝ հետագայում նմանատիպ քայլեր դարձյալ տեղի կունենան: Եվրոպական ծառայությունից շեշտել են, որ Եվրամիության համար մարդու իրավունքները «փոխհարաբերությունների կարևորագույն տարր են հանդիսանում»:

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ավելի քան 400 մարդու ազատ արձակման վերաբերյալ, որոնց թվում 14 արտասահմանցի կա, այդ թվում՝ ՌԴ 2 քաղաքացի: