Boeing-ը ծրագրային ապահովման թարմացում կիրականացնի

Նախատեսվում է մի քանի առանցքային ծրագրային համակարգեր ամբողջությամբ փոփոխության ենթարկել

Ավիաընկերությունը մտադիր է բարելավել 737 MAX ինքնաթիռների ծրագրային համակարգը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Հաղորդվում է, որ ծրագրային ապահովման փոփոխություններն ավարտին կհասցվեն արդեն մեկ շաբաթից: Նախատեսվում է մի քանի առանցքային ծրագրային համակարգեր ամբողջությամբ փոփոխության ենթարկել: