Հայաստանի հետ ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»․ Ադրբեջան

Մանրամասներ
սահման

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծել է անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք, ասվում է երկրի Նախարարների կաբինետի 2024 թվականի զեկույցում, հայտնում է Report-ը։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանին հանձնված՝ Տավուշի 4 գյուղերի տարածքում ստեղծվել են սահմանային նոր հենակետեր, «ապահովված է պետական ​​սահմանի պաշտպանությունն ու պաշտպանությունը»։

Զեկույցում ասվում է, որ 2021-2024 թվականներին Ադրբեջանի պետբյուջեից 17,6 մլրդ մանաթ է հատկացվել Արցախի օկուպացված  տարածքների «վերականգնման և վերակառուցման աշխատանքների» համար, այդ թվում՝ 5,35 մլրդ մանաթ՝ 2024 թվականին։ Այդ նպատակների համար 2025 թվականին պետբյուջեից հատկացվել է 4 մլրդ մանաթ։