Ի՞նչ եղանակ է սպասվում կանանց տոնին

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2025

Երևան քաղաքում մարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում տոնական օրը ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։