Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում. Հակոբ Կարապետյան

Այս սեզոնին կտեսնեն կանաչապատված տարածքը

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Երեւանի քաղաքապետրանի բնապահպանական վարչությունը ունի կանաչապատման լայնածավալ ծրագրեր

«Օղակաձեւ զբոսայգում գույքագրվում եւ իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի մասին հստակություն մտցվի։ Նուբարաշենում ծավալուն անտառ հիմնելու ծրագիր կա»,–նշեց նա։

Հարցին՝ Օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարաններ են ապամոնտաժվելո՞ւ, քաղաքապետի մամուլի քարտուղարը դրական պատասխանեց. «Գործընթացը շարունակական է լինելու, դետալների մասին կիմանանք ընթացքում, այս պահին այդ դետալների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ դրանք չկան: Կոնկրետ արդյունք քաղաքացիները կտեսնեն հաջորդող շաբաթների ընթացքում։ Այս սեզոնին կտեսնեն կանաչապատված տարածքը»։