Ոստիկանները ցուցարարներին տապալեցին

Ապամոնտաժման տեխնիկան նորից տարածքում է

1

Օպերայի տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին, սրճարանների աշխատակիցների դիմադրության պատճառով քիչ առաջ վերսկսվեցին եւ ապամոնտաժման տեխնիկան նորից մտավ տարածք։ Ըստ news.am-ի, սրճարանների աշխատակիցները կրկին դիմադրություն ցույց տվեցին, որին ի պատասխան ոստիկանները ուժ գործադրեցին նրանց ապամոնտաժման տարածքից հեռացնելու համար, ոմանց տապալեցին գետնին, քաշքշելով սկսեցին բերման ենթարկել։

Իրավիճակը Օպերայի տարածքում շարունակում է մնալ լարված։

2

3