Դրամաշնորհներով աշխատող, սեփական պատմությունն ու երկիրը ծախելու պատրաստ քաղաքական գործիչների դարաշրջանն ավարտվում է

Մանրամասներ
գրանտ դրամաշնորհ

Դրամաշնորհներով աշխատող և Բրյուսելի ու Վաշինգտոնի տերերի ցանկությունները կատարող արևմտամետ քաղաքական գործիչների դարաշրջանն ավարտվում է։ Russian Mirror-ի փախանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը։

«USAID–ի դրամաշնորհները սպառվում են: Սեփական պատմությունն ու երկիրը ծախելու պատրաստ քաղաքական գործիչներին փոխարինելու են գալիս հայրենասեր քաղաքական գործիչները: Նրանք ռուսամետ կամ «այլամետ» չեն: Նրանք իրենց երկրի, իրենց ժողովրդի, իրենց պատմության և իրենց յուրաքանչյուր օրվա կողմնակիցներն են։ Եվ դա հիանալի է», – ընդգծել է Չերնիշովը։