Facebook-ը մեկնաբանել է ցանցի պատմության մեջ ամենազանգվածային խափանումը

WhatsApp-ի աշխատանքի խնդիրները նկատվել են գրեթե ողջ աշխարհում
Facebook

Facebook ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ֆեյսբուքում ու դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգին պատկանող ընկերություններում երեկվանից տեղի ունեցած զանգվածային խափանումը կապված չէ հակերային հարձակման հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի լուծենք խնդիրը հնարավորինս շուտ, սակայն կարող ենք հաստատել, որ խնդիրը կապված չէ DdoS հարձակման հետ»,-ասվում է ֆեյսբուքի հայտարարության մեջ, որն այժմ ունի 2.3 մլրդ օգտատեր։

Ինստագրամի ղեկավարությունը, որտեղ ևս խափանում է տեղի ունեցել, ևս հաղորդել է, որ մասնագետներն աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ։

Նշենք, որ ֆեյսբուքի, ինստագրամի ու WhatsApp-ի աշխատանքի խնդիրները նկատվել են գրեթե ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում։