Ինչպիսի եղանակ կլինի փետրվարին Հայաստանում. ամսվա կանխատեսում

Մանրամասներ
եղանակ

Հայաստանում փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Շիրակում օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է -6–ից -10–ի սահմաններում, Կոտայքի նախալեռներում` -4-ից -5, Գեղարքունիքում` -4-ից -7, Լոռիում` -4–ից +1, Տավուշում` 0-ից +3, Արագածոտնի նախալեռներում` 0-ից -4, Արարատում ու Արմավիրում` 0-ից +1, Վայոց Ձորում` 0-ից +2, Սյունիքում` -2–ից +1։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ձմռան երկորդ ամսվա ընթացքում Երևանում օդի միջին ջերմաստիճանը -1–ից +1 կլինի։