Աֆղանցի ուժայինները ոչնչացրել են «Ալ Քաիդա»-ի 30-ից ավելի զինյալների

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում

Աֆղանցի ուժայինները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն 31 զինյալի են ոչնչացրել Ղազնիի նահանգում իրականացված ավիահարվածի ընթացքում: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: «Ղազնիի նահանգի Գիրոյի շրջանում «Ալ Քաիդայի հնդկական ճյուղի» ռազմակայանին հասցված ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել է 31 զինյալ, որոնց թվում՝ ինը մահապարտ-ահաբեկիչ եւ նրանց ղեկավար Քարի Արիֆը»,-ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: