Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում

«Բիզնես Արմենիայի» հանրային կապերի թիմի հաղորդմամբ, հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ և աքսեսուարներ արտադրող 2 ընկերություններ և կաշվի վերամշակման գործարանը

«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։

Հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցումեն առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։

«Բիզնես Արմենիայի» հանրային կապերի թիմի հաղորդմամբ, հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ և աքսեսուարներ արտադրող 2  ընկերություններ և կաշվի վերամշակման գործարանը։

«MosShoes»-ը կաշվե արտադրանքի ցուցադրությամբ մասնագիտացված խոշորագույն էքսպոն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Այն անցկացվում է տարեկան չորս անգամ։ Ցուցահանդեսը տարեկան հյուրընկալում է շուրջ 12 000 խոշոր գնորդների ու ոլորտի մասնագետների։