Քեյթ Միդլթոնը՝ լոնդոնյան Դիմանկարների ազգային պատկերասրահի գալա երեկոյին

37-ամյա դքսուհին, հատուկ այս առիթով կրել է իր ամենասիրած բրենդներից մեկի՝ Alexander McQueen-ի երկարափեշ էլեգանտ զգեստ

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը` որպես պատվավոր հյուր, ներկա է գտնվել Լոնդոնի ամենահայտնի մշակութային օջախներից մեկում՝ Դիմանկարների ազգային պատկերասրահում կազմակերպված գալա երեկոյին: 

Daily Mail-ը նշում է, որ 37-ամյա դքսուհին, որը երեք երեխայի մայր է, հատուկ այս առիթով կրել է իր ամենասիրած բրենդներից մեկի՝ Alexander McQueen-ի երկարափեշ էլեգանտ զգեստ` այն համադրելով թանկարժեք ականջօղերով:

տռե



Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Միդլթոնն այս զգեստով է ներկայանում: Ավելի վաղ նա այն կրել էր BAFTA մրցանակաբաշխությանը:

տբգռտվֆդե



Հայտնի է, որ գալա երեկոյին ներկա են եղել հայտնի հասարակական դեմքեր, սուպերմոդելներ, մշակութային գործիչներ, մարզիկներ, այդ թվում՝ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, Նաոմի Քեմփբելը, Քեյթ Մոսը, Բյանկա Ջագերը:

բգվռֆդե