ՀՀ սահմանագոտում մահացած զինծառայողը նույնպես Գյումրիից էր

«Սոցիալական ծանր պայմաններում էին ապրում»

Հայաստանի սահմանին նախօրեին մահացած  զինծառայող Համլետ Ավագյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին մարզի զինկոմիսարիատից։

19–ամյա զինծառայողը բանակ էր զորակոչվել 2018թ.–ի հուլիսին։

«Սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիք է»,– ասացին զինկոմիսարիատից։

Նշենք, որ ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ մարտի 12–ին ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ այս պահին որեւէ բան հայտնի չէ։

Հիշեցնենք, որ նույն օրն Արցախում մահացել էր ժամկետային զինծառայող 19–ամյա Կարեն Կարապետյանը։ Նա նույնպես Գյումրիից էր։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, ձերբակալվել է նրա համածառայակիցը։