Կասիլյասը հաջողություն է մաղթել Զիդանին

Լավագույն սկսվելը Զիդանի վերադարձն է «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, պորտուգալական «Պորտուում» հանդես եկող Իկեր Կասիլյասը թվիթերյան գրառումով հաջողություն է մաղթել Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում վերանշանակված Զինեդին Զիդանին։

«Ամբողջ կյանքում մտածում էի, որ «Վերադարձ ապագա-2» ֆիլմը լավագույն երկրորդ մասն է, բայց ես սխալվում էի։ Լավագույն սկսվելը Զիդանի վերադարձն է «Ռեալ»։ Մաղթում եմ հաջողություն»,- գրել է Կասիլյասը։