Դուք Իմ ուրախությունն եք

Հավատարիմ եղեք, ձեր պարզ գործերը արեք Ինձ համար
H

Նրանք Քոնն էին, և Ինձ տվեցիր նրանց,

 ու նրանք Քո խոսքը պահեցին:

 

Հոկտեմբերի 15

Հիշեք այս, երբ Աստծուն փառք տաք Ինձ համար, որովհետև Ես այսպես գոհություն հայտնեցի Աստծուն՝ ձեզ իբրև նվեր Ինձ տալու համար: Երկրի վրա ապրած իմ դառնության ժամին Ուրախություն նշուլեց ու հրճվանքով լցրեց Ինձ Իմ ցավի մեջ, քանի որ տեսա, որ Հորս կողմից Ինձ տրված հոգիները պահեցին Իմ խոսքը:

Մինչ այդ նրանք աչքի ընկնող որևէ գործ առանձնապես չէին կատարել, ինչպես որ արեցին հետո՝ Իմ Անունով և Իմ Անվան համար: Նրանք ոչ միայն լսողներ եղան, այլև կատարեցին Իմ Խոսքը: Նրանք իրենց մեծ, թե փոքր գործերի մեջ պահեցին Իմ Խոսքը:

Դուք էլ կարող եք ուրախություն պատճառել Իմ Սրտին ձեր հավատարիմ ծառայությամբ: Հավատարիմ ծառայություն՝ փոքր բաների մեջ. հավատարիմ եղեք: Ձեր պարզ գործերը արեք Ինձ համար: