Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«2023 թվականի ապրիլին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան եւ հայտարարել, որ Փարիզն ունի Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրություն:
Անցել է ավելի քան մեկուկես տարի: Ի՞նչ նորություն կա այդ մտադրությունից: Երեւանն ու Փարիզը քննարկու՞մ են այդ հարցը: Ի՞նչ փուլում է այն:
Մոսկվան շաբաթներ առաջ հայտարարեց, թե Կապանում գլխավոր հյուպատոսության հարցում սպասում է Երեւանին՝ դիմել են, ու սպասում են: Երեւանից կարծես թե չի եղել արձագանք: Համենայն դեպս ես չեմ պատահել, եթե բաց եմ թողել՝ ներողություն:
Միեւնույն ժամանակ կարծես թե որեւէ խոսակցություն չկա Փարիզի բարձրաձայնած մտադրության աշխատանքային գործընթացի վերածելու մասին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հաճախ է այցելում Սյունիք: Այդ այցերի ընթացքում քննարկվու՞մ է հյուպատոսության հարցը, թե՞ ոչ:
Ես հեռու եմ այն մտքից, թե հյուպատոսությունները անվտանգոության ինչ որ նշանակալի մեխանիզմներ են: Բայց, դրանք դետալներ են, որոնք նախ եւ առաջ սահմանում են որոշակի պատասխանատվություն հենց տվյալ՝ հյուպատոսության «տեր» երկրի համար:
Թե ինչպես, երբ, ինչ տրամաբանությամբ, ինչ շրջանակով կիրացնեն իրենց այդ պատասխանատվությունը տվյալ երկրները, սա անշուշտ հարցի մյուս կողմն է, որտեղ էլ պատկերը ամենեւին միարժեք չէ, սցենարները կարող են լինել տարբեր:
Այսինքն, կրկնեմ, տվյալ պարագայում խոսքը այսպես ասած աներեր երաշխիքների մասին չէ, այլ ինդիկատորի՝ թե ով պատասխանատվության ի՞նչ կարգավիճակ է ստանձնում:
Կրկնեմ, այդ պատասխանատվության իացման սցենարները չպետք է մեզանում առաջացնեն պատրանք, բայց ինքնին պատասխանատվություն ստանձնելու աստիճանները՝ մեզ համար պետք է լինեն ոորոշակի ինդիկատոր»:
0Comments