«Հայաթ Թահրիր աշ-Շամը» կարող է «փոխել ցուցանակը» լեգիտիմության համար. Ekonomim

Մանրամասներ
սիրիա

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը զավթել է իշխանությունը Դամասկոսում, կարող է փոխել անվանումը, որպեսզի լեգիտիմություն ձեռք բերի։ Այս մասին տեղեկացրել է Ekonomim թուրքական թերթը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը ավելի վաղ տեղեկացրել էր ՀԹՇ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու հնարավորության մասին՝ սահմանված ընթացակարգի համապատասխան։

«ՀԹՇ-ն նախկինի պես համարվում է ահաբեկչական կազմակերպություն՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւի համապատասխան, որին պաշտոնապես ճանաչում է Թուրքիան։ Ուստի դժվար չէ կռահել, որ խմբավորումը գլխավորող [Աբու Մուհամեդ] ալ-Ջուլանին կփոխի ՀԹՇ անվանումը»,- մեկնաբանությունում գրել է պարբերականը։

Ekonomim-ը նշել է, որ ՀԹՇ-ն մասնատված խմբավորում է, որի նպատակն էր Բաշար Ասադի վարչակազմի տապալումը։ «Հիմա, երբ ընդհանուր նպատակը ձեռք է բերվել, կարելի է սպասել պայքարի ՀԹՇ-ի ներսում»,- կարծում է թերթը՝ չբացառելով, որ խմբավորումը քաղաքական առումով կարող է ընթանալ Աֆղանստանի թալիբների հետքերով։