Փոքր պետություն ենք, բանակը միշտ պետք է պատրաստ լինի, ազգ-բանակ թեզը արդարացված է, թշնամու ցանկացած ներխուժում աղետի կարող է բերել: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան Կարեն Խաչատրյանը` հակադարձելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ բանակը չպետք է լինի առաջին տեղում:
Խոսելով իշխանության ներքին խնդիրներից, Խաչատրյանը ընդգծեց.
«Փաշինյանն առաջ ծիծաղելի էր, հիմա՝ վտանգավոր: Նա, գետինը ճանկռելով, ուզում է ապացուցել, որ ինքը մեղավոր չէ: Իր կերպարն է մաքրագործում, նոր կերպար նկարում, բայց ուշացած քայլեր են, ժողովուրդը սկսել է հասկանալ: Նա դավաճանեց հեղափոխության գաղափարին, մարդկանց հույսը վերջնական սպանեց: Հիմա ՔՊ-ից շատերն ուզում են թռնել, բայց վախենում են, սպասում են ընտրություններին, որ չառաջադրվեն»,- ընդգծեց բանախոսը:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments