Էլթոն Ջոնը գիրք է գրում իր մասին

Ջոնը հայտարարել է, որ հուշագրությունը կթողարկվի 2019 թվականի աշնանը

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը նախատեսում է ներկայացնել ինքնակենսագրական գիրք։ Նա իր պլանների մասին պատմել է իր Ինթագրամում տեղադրված տեսանյութում։
Երաժշտի  խոսքով, գիրքն աշխարհին կներկայացնի իր կյանքի իրական պատմությունը, քանի որ նախկին գրքերը, որոնք նվիրված են եղել երգչին, «ճիշտ չեն եղել»։

Ջոնը հայտարարել է, որ հուշագրությունը կթողարկվի 2019 թվականի աշնանը։

kulturomania.ru-ն գրում է, որ  այս տարի երաժիշտը սկսել է իր հրաժեշտի համերգային շրջագայությունը, որն ավարտվելու է 2021 թվականին։