Սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննության համար կդիմեն միայն պոլիկլինիկաներ

Կատարման այդ մակարդակը իջեցվել է պոլիկլինիկական մակարդակ՝ առաջնային օղակի զարգացման մեր քաղաքականության շրջանում

Հայաստանում սոցիալական փաթեթի շահառուները տարեկան պարտադիր կանխարգելիչ բուժզննության համար կրկին կօգտվեն միայն պոլիկլինիկաներից, այլ ոչ թե իրենց ցանկացած բուժհաստատությունից:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝  այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կատարման այդ մակարդակը իջեցվել է պոլիկլինիկական մակարդակ՝ առաջնային օղակի զարգացման մեր քաղաքականության շրջանում»,-ասաց Թորոսյանը:

2017թ. հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննումը կարող էին անցնել իրենց կողմից ընտրած ցանկացած բուժհաստատությունում: