Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Իսրայելն իր քաղաքացիներից ոչ բոլորի երկիրն է»: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ վարչապետը, «ոչ բոլոր» ասելով, նկատի է ունեցել արաբներին:
Վարչապետն այս մասին գրել է Instagram-ում՝ ընդգծելով, որ երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ արաբները, հավասար իրավունքներ ունեն:
Բայց, միևնույն ժամանակ, Նեթանյահուն հիշեցրել է նախորդ տարի ընդունված վիճահարույց օրենքի մասին, համաձայն որի՝ Իսրայելը հռչակվել է հրեա ժողովրդի ազգային պետություն:
«Իսրայելն իր ոչ բոլոր քաղաքացիների երկիրն է: Մեր ընդունած օրենքի համաձայն՝ Իսրայելը հրեա ժողովրդի և միայն նրանց ազգային պետությունն է»,-գրել է Նեթանյահուն ի պատասխան հրեա դերասան Ռոթոմ Սելայի քննադատության:
Իսրայելը հրեա ժողովրդի և միայն նրանց ազգային պետությունն է. Նեթանյահու
«Ոչ բոլոր» ասելով երկրի վարչապետը նկատի է ունեցել արաբներին
0Comments