Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մտադիր է երկրում արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով դիմել խորհրդարանի պատգամավորներին: Այս մասին հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Գուաիդոն այդ որոշումը կայացրել է երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով:
«Վաղը ես Ազգային ժողովին կխնդրեմ ընդունել երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշում: Մենք չենք կարող մեր ժողովրդին առանց աջակցության թողնել»,- ասել է նա:
Ընդդիմության առաջնորդը պարզաբանել է, որ արտակարգ դրությունը թույլ կտա «այս իրավիճակի հաղթահարման համար դիմել միջազգային հանրության օգնությանը»:
0Comments