Ուր կարող է փախչել Պորոշենկոն

Անկեղծ ասեմ, Պորոշենկոն արժանի է պատժի, քանի որ նա թաթախված է կոռուպցիայի մեջ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող է փախչել Իսպանիա կամ Մոլդովա, եթե նա պարտվի առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարել է Վերին Ռադայի «Պյոտր Պորոշենկո» խմբակցության պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն, որը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Կարծում եմ, որ եթե Պորոշենկոն չհաղթի, նա կարող է փախչել երկրից: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո նորընտիր նախագահի, ինչպես նաև հանրության մոտ նրան պատժելու մեծ պահանջ կձևավորվի»,- նշել է նա:

Միաժամանակ, ըստ պատգամավորի, գործող նախագահը կարող է կամ փախչել կամ Իսպանիա, որտեղ նա անշարժ գույք ունի, կամ Մոլդովա, որտեղ «ապրում է նրա բիզնես գործընկեր օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը»:

«Անկեղծ ասեմ, Պորոշենկոն արժանի է պատժի, քանի որ նա թաթախված է կոռուպցիայի մեջ, նաև, լինելով Ուկրաինայի նախագահ, ծածկում է իր ընկերների կոռուպցիոն գործարքները: Ես այդ մասին գիտեմ, քանի որ անձամբ եմ շփվել Պորոշենկոյի հետ»,- եզրափակել է Լեշչենկոն: