Նյու-Յորքի Chrysler Building երկնաքերը վաճառում են 150 մլն դոլարով

Վերջին 10 տարիների ընթացքում շինության  արժեքը զգալի նվազել է
Նյու-Յորք, Chrysler Building

Նյու-Յորքի ամենաբարձր երկնաքերներից մեկը՝ Chrysler Building-ը, վաճառում է 150 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը, գրում է news.ru-ն:

Պարբերականի տվյալներով ՝ վերջին 10 տարիների ընթացքում շինության  արժեքը զգալի նվազել է:
Ըստ WSJ-ի աղբյուրների՝   77 հարկանի երկնաքերի վաճառքի վերաբերյալ խորհրդատվությունները տևել են մի քանի շաբաթ: Շենքը ցանկանում է ձեռք բերել RFR Holding-ը, որին պատկանում են Նյու Յորքի այլ երկնաքերներ:

Chrysler Building-ը կառուցվել է 1930 թվականին: Այն ժամանակ 320 մետրանոց երկնաքերը համարվել է աշխարհի ամենաբարձր կառույցը: