Ծնունդդ շնորհավոր, Ժյուլիետ Բինոշ

Ժյուլիետը ծնվել է քանդակագործի եւ ուսուցչուհու ընտանիքում

Փարիզում, մարտի 9-ին ծնվել է ֆրանսիացի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Ժյուլիետ Բինոշը, որը հայտնի է նաեւ Հոլիվուդում։ Նա երկրորդ ֆրանսուհին է, որն արժանացել է «Օսկար» մրցանակի։

Ժյուլիետը ծնվել է քանդակագործի եւ ուսուցչուհու ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ աղջիկը չորս տարեկան էր։ Նրան քրոջ հետ ուղարկել են ինտերնատ։ Շուտով նա ընդունվում է Փարիզի դրամատիկ արվեստի կոնսերվատորիա։ Ուսանողական տարիներին երիտասարդական թատրոնի հետ Ժյուլիետը շրջել է ողջ Եվրոպայով։

Բարձրագույն կրթություն ստանալով դերասանուհին սկսում է աշխատել թատրոնում։ Սակայն հազվադեպ էր դերեր ստանում կինոյում։

Նրան նկատել են «Ժամադրություն» դրամայից հետո, որը 1986թ․-ին՝ Կաննի փառատոնում, «լավագույն ռեժիսուրա անվանակարգում» արժանացել է մրցանակի։ Ինքը Բինոշն այդ ժամանակ առաջին անգամ նոմինոցվել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ։

Այնուհետեւ նկարահանվել է «Ամպրոպային անցում», «Կորուստ», «Երեք գույն» ֆիլմերում։ Էնթոնի Մինգելլայի «Անգլիական պացիենտ» ֆիլմը Բինոշին «երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացրել։ Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է ինը «Օսկարի»։ Դերասանուհու միջազգային հաջողությունը նրան ներգրավեց «Շոկոլադ» ֆիլմում, որտեղ Բինոշին ընկերակցում է Ջոնի Դեպը։