Որ օտարերկրացիները կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից

Մանրամասներ
վրաստան

ՌԴ քաղաքացիություն ստացած, բայց երդման ընթացակարգը չանցած անձանց նոյեմբերի 23-ից կզրկեն ՌԴ քաղաքացու կարգավիճակից, այդ մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։

Պարզաբանել են՝ հրամանագիրը չի վերաբերում նրանց, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ձեռք բերել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը, նաև նրանց, որոնք քաղաքացիություն ստանալու պահին ազատվել են երդում տալու պարտականությունից:

Հիշեցնենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ օրենք էր ստորագրել, ըստ որի՝ ռուսաստանցիները կզրկվեն ձեռք բերված քաղաքացիությունից, եթե հրաժարվեն գրանցվել զինվորական ծառայության համար: