Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը։
Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը։
«Հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ, որոնք մանրամասնորեն ներկայացված են օրենքի փաթեթի հիմնավորման տեղեկանքում և հիմնված թե միջազգային պրակտիկայի, թե մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
0Comments