Քիմ Քարդաշյանի տան հատակը զարդարում է հայկական գորգը

Նա սիրում է նորաձեւությունն ու գեղեցկությունը եւ վայելում է ընթացքը

38-ամյա հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի Stories բաժնում նոր կադրեր է հրապարակել, որոնցում պատկերված է նրա ավագ դուստրը՝ Նորթը։ կադրում փոքրիկ գեղեցկուհու հետ աշխատում է ոճբանը։ Սակայն լուսանկարում ամենահետաքրքիրը հատակի գորգն է։  Քիմ Քարդաշյանի տան հատակը զարդարող գորգը հայկական է, իսկ վրայի նախշերը վիշապներ են խորհրդանշում։ Այս մասին NEWS.am Style-ի հետ զրույցում ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 38-ամյա հեռուստաաստղի եւ ռեփեր Քանյա Ուեսթի դուստրը նկարահանվել էր գեղեցկության մասին WWD ամսագրի հատուկ համարում։ Լուսանկարներում Նորթը կեցվածք էր ընդունել նարնջագույն զգեստով եւ գունավոր սպորտային կաշիկներով։

 «Իմ ոճային, գեղեցիկ աղջիկ։ Նա սիրում է նորաձեւությունն ու գեղեցկությունը եւ վայելում է ընթացքը», - գրել էր երջանիկ մայրիկ Քիմն իր Instagram-ում։