Արսեն Թորոսյանին կանչել են ԱԺ

Նիստը բաց է լրատվամիջոցների համար, ինչպես նաեւ նիստին կարող են մասնակցել այլ հանձնաժողովների պատգամավորներ եւս, ում հետաքրքիր են նշյալ խնդիրները

Երկուշաբթի օրը ամսի 11-ին, ժամը 9:30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հրավիրել ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկելու ենք խնդիրների լայն շրջանակ՝ առողջապահության ոլորտում վերջին շրջանում արված փոփոխություններից՝ քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի բուժման ոլորտում արված փոփոխություններից մինչեւ հանրային լայն հնչեղություն ստացած հարցերի քննարկում, ինչպես օրինակ ՝ հանրային վայրերում ծխելու եւ նարգիլեի արգելումը:

Նիստը բաց է լրատվամիջոցների համար, ինչպես նաեւ նիստին կարող են մասնակցել այլ հանձնաժողովների պատգամավորներ եւս, ում հետաքրքիր են նշյալ խնդիրները»: