Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է նրան, որ համընդհանուր ընտրություններից հետո և ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից առաջ այլ պետություններ կարող են, իբր, փորձել ապակայունացնել իրավիճակը ԱՄՆ-ում։ Այս պնդմամբ է շաբաթ օրը հանդես եկել The Washington Post թերթը։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների վարկածի, «[ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմը գտնվում է բարձր պատրաստականության վիճակում՝ նոր նախագահին լիազորությունների հանձնման շրջանում Միացյալ Նահանգներին արտասահմանից սպառնալու կամ երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերին դիմակայելու համար»: ԱՄՆ պաշտոնյաները ձգտում են կանխել ԱՄՆ-ում «խոցելիության շրջանից օգտվելու փորձերը, որոնք էլ ավելի վտանգավոր են դարձել ծայրահեղ քաղաքական բևեռացման պատճառով», պնդում է թերթը։
Ինչպես հետևում է հոդվածից, Պենտագոնը «պատրաստվում է մի շարք սցենարների, որոնք ենթադրաբար կարող են տեղի ունենալ ընտրություններից հետո և մինչև հունվարի 20-ը՝ հաջորդ նախագահի երդմնակալությունը»։
0Comments